ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարը Եմենում իր պաշտպանության տակ է վերցրել Սաուդյան Արաբիայի Խուդա անունով 22-ամյա բնակչուհուն, ով հանուն սիրո փախել էր տնից:
Աղջկա ծնողները հավանության չէին արժանացրել նրա ընտրյալի թեկնածությունը, ինչից հետո սիրահարները որոշել էին փախչել: Եմենում վերջիններս հաշվարկել էին ամուսնանալ, սակայն դրա փոխարեն նրանց տեղափոխել էին անօրինական ներգաղթյալների տեղակայման ժամանակավոր կենտրոն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Աղջկան առաջադրվել է սահմանն անօրինական կերպով անցնելու մեղադրանք, իսկ տղային՝ Արաֆաթին, այդ հանցագործությանն օժանդակելու մեղադրանք: Սակայն վերջինիս փատսաբանը կարողացել է ազատել տղային: Ինչ վերաբերում է աղջկան, նրան պետք է դատեն: Նրա մեղքը հաստատվելու դեպքում աղջկան սպասում են կատաղած ազգականները:
Աղջկան հայրենիքում կարող է անգամ ծեծելով մահ սպառնալ, կարծում են ՄԱԿ-ի փորձագետները, որոնք աղջկան վերցրել են իրենց հովանու ներքո:
Անձամբ Խուդան հայտարարել է, որ ավելի շուտ կմեռնի, քան կվերադառնա տուն, որտեղ իր հետ հաշվեհարդար կտեսնեն:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ աղջիկը խնդրել է իրեն տրամադրել փախստականի կարգավիճակ:
Դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին:











































