Պրոցեսները անխուսափելիորեն բերելու են արտահերթ ընտրությունների: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է Փաշինյանն ու համախոհները «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում շարունակել են քայլարշավը դեպի Ազատության հրապարակ, անցնելով Վանաձորի փողոցներով ուղևորվել են դեպի Դիլիջան:
Մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր գործիչներին կոչ արեց հուսահատության քարոզչությամբ չզբաղվել․ «Կոչ եմ անում ընդդիմադիրներին դադարեցնել Սերժ Սարգսյանի քարոզարշավը»:







































