Հռոմի օպերայի աշխատակիցների գործադուլի պատճառով հետաձգվել է «Էռնանիի» պրեմիերան, որը նոյեմբերի 27-ին պետք է բացեր իտալական թատրոնի նոր եթերաշրջանը: Ինչպես հայտարարել են արհմիությունների ներկայացուցիները, իրենք խափանելու են Ջուզեպպե Վերդիի բոլոր օպերաների ներկայացումները:
Դիրիժորական վահանակի մոտ պետք է կանգնի հայտնի Ռիկարդո Մուտին, որը Հռոմի օպերայի գեղարվեստական տնօրենն է ու հանդես է գալիս Հռոմի բեմում:
Ինչպես բացատրել են աշխատակիցների ասամբլեայից, բողոքի համար պատճառ է դարձել թատրոնը ֆինանսական խնդիրների հետևանքով արտակարգ կառավարման հանձնելը:








































