Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և ծանրորդ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են զբաղեցրած պաշտոնից:
Պատճառը Պողոսյանի դոպինգ թեստի դրական պատասխանն է: Հնարավոր է, որ Ներսիսյանն և Ղազարյանն ընդհանրապես զրկվեն ծանրամարտով զբաղվելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնը Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2:
Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսունասիրությունից հետո: