Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնում է Իրան: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին:
Տեղեկատվության համաձայն՝ Մամեդյարովը կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստին, որը կայանալու է Թեհրանում՝ նոյեմբերի 26-27-ին:
Նախատեսվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի Իրանի պաշտոնական անձանց հետո, կքննարկվեն երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Հաղորդվում է, որ նիստին մասնակցելու են Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Տաջիկստանի պատվիրակությունները:










































