Իրաքի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հետախուզության հետ համատեղ հետապնդել եւ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի հանգուցային պարագլուխների: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել Է Al-Araby Al-Jadeed թերթը՝ վկայակոչելով Բաղդադի մի աղբյուր:
Ինչպես պնդում Է հրատարակությունը, Դամասկոսն իրաքյան իշխանություններին թույլատրել Է ուղղորդված հակաահաբեկչական գործողություններ անցկացնել՝ մինչեւ 30 կիլոմետր խորանալով սիրիական տարածքում: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է, որ հանրապետությունը մտադիր Է ահաբեկչության դեմ պայքարել Սիրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































