Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն այսօր ևս միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն քայլերթին:
Նա կարծում է, որ պետք է այս գործընթացին աջակցել․ «Նրանք գործողության են գնացել, մենք յուրաքանչյուրս պետք է իմաստավորենք այս պայքարը: Չգիտեմ սա որքանով ձնագնդի էֆեկտ կունենա, բայց ավելի լավ է ինչ-որ բան անել, քան նստել տանը ասել՝ ոչինչ հնարավոր չէ փոխել:Պետք է պայքարել ոչ բռնի մեթոդներով, գուցե ժամանակին խելոք չենք գտնվել և պայքարի այդ մեթոդները պետք է սպառել»: