Փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտի» մարզչական շտաբում:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի «Ալաշկերտ» — «Գանձասար-Կապան» (0:1) խաղից հետո տեղի ունեցած ժողովի ընթացքում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի կողմից:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ շնորհակալություն հայտնելով Աբրահամ Խաշմանյանին, ում գլխավորությամբ թիմը մեծ հաջողություններ է արձանագրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական մրցասպարեզում` երկու տարի անընդմեջ հաղթելով Հայաստանի առաջնությունում, դառնալով Հայաստանի Սուպերգավաթակիր և երեք տարի անընդմեջ հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման առաջին փուլը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել անվանի մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ով վաղվանից կղեկավարի թիմի մարզումները: «Ալաշկերտում» Սուքիասյանին կօգնի Կարեն Բարսեղյանը, մասնավորապես ասվում է երևանյան ակումբի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վարուժան Սուքիասյանը հայտնի է ընտրական մրցաշարերում երկու անգամ Հայաստանի ազգային հավաքականը տապալելով։









































