Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն «Արքայական ակումբ»-ի հետ պայմանագիր է ստորագրել հիմնականում Անգլիայի հավաքականի մի քանի նախկին ֆուտբոլիստների` Դևիդ Բեքհեմի, Ջոնաթան Վութգեյթի ու Սթիվ Մակմանամանի շնորհիվ:
Նրանք բոլորն ավելի վաղ հանդես են եկել իսպանական ակումբի կազմում:
«Դևիդ Բեքհեմն ինձ հաղորդագրություն ուղարկեց, որում հաջողություն մաղթեց: Դա շատ հաճելի էր: Մենք ժամանակ առաջ միասին մարզվել ենք «Տոտենհեմ»-ում, այնպես որ ես նրան լավ եմ ճանաչում: Լոնդոնյան ակումբից ես ծանոթ եմ նաև Վուդգեյթի հետ, որի հետ նույնպես շատ եմ խոսել: Հանդիպելով Մակմանամանին` ես նրան էլ խնդրեցի կարծիք հայտնել իմ` «Ռեալ» տեղափոխության մասին: Նրանք բոլորն ինձ շատ գործնական խորհուրդներ են տվել, ու դրանք, իրոք, օգնեցին ինձ հարմարվել նոր ակումբում»,- ասել է Բեյլը:









































