Sunday, 28 04 2024
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ

Խելագարվենք, գրավենք քաղաքները. Զարուհի Փոստանջյանի կոչը

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել.

«Ազատվենք, Զատվենք եւ Զատենք`վերացնենք Խավարի հաղթանակը Արեւի վրա Ի՞նչ է մեզ համար Զատկվա խորհուրդը, այն տոնելով` ի՞նչ ենք հասկանում, արդյոք իմաստավորո՞ւմ ենք, որ պետք է ազատվենք Խավարի հաղթանակից Արեւի վրա: Մեր ազգը հազարամյակներ շարունակ գարնանային գիշերահավասարի օրը Արեւի ծագումն անվանելով Զատիկ` կարեւորել եւ իմաստավորել է Լույսի գերակայությունը խավարի վրա:

Կարծում եմ` հայ ազգի հիմնական մասը, ընդունելով քրիստոնեությունը` շարունակել է դեպի լույսը հավատի կրողը մնալ: Բայց, արի եւ տես, հազարամյակների պատմություն ունեցող, խավարը մերժող, լույս տեսնող հայ ազգն այսօր դարձել է խավարահավատ եւ խավարակիր: Ի՞նչ է կատարվում մեզ հետ, որ չենք ցանկանում արթնանալ շուրջ երեսունամյա գիշերից:

Ո՞րն է այն պատճառը, որ մութը ներթափանցեց մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները: Ինչո՞ւ մի քանիսի կողմից ստեղծված սեւ քառակուսին եւ եռանկյունին կարողացան լինել այսքան կենսունակ: Ինչո՞ւ խավարը, որը զուրկ է մտքից եւ ունակություններից, մթի փոթորիկով ավերելով մեր Հայրենիքը` շարունակում է գահակալել: Կարծում եմ` հիմնական պատճառը մեր խենթությունից հեռանալն է, մեր խենթ լինելը մոռանալն է:

Հիշե՛նք մեր խենթությունը, հիշենք, որ մենք կարո՛ղ ենք խելագարվել, հակադրվել «Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար քաղաք քարին»:

Գրավե՛նք քաղաքները, գիտակցենք, որ նրանք պոկված են մեր ազգային կյանքի բնականոն ընթացքի մաս լինելուց:
Գրոհե՛նք քաղաքները, ելնե՛նք երեսունամյա պատմության դեմ, կերտենք նո՛ր պատմություն: Բաժանվենք բեւեռների` մենք դառնանք շարժմա՛ն բեւեռ` ընդդեմ վերարտադրման մեջ գտնվող, չշարժվող ճահճացած բեւեռի: Երնե˜կ այս տարի գարնան ուժի օգնությամբ դիմավորենք լուսաբացը Զատման: Խելագարվե՛նք Արեւի ծագումից, նրա լույսից եւ ջերմությունից: Դառնա՛նք հազարավորների ճշմարիտ եւ օրինավոր հավաքական բեւեռ:

«Հեռու, մոտիկ ընկերներով, արեւներով, հրանման հոգիներով»` խավարի եւ Արեւի միջեւ ճակատամարտը կնքենք հաղթանակո՛վ: Շնորհավոր Զատիկ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում