Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է հասցեագրել Մեսութ Օզիլին, Ռոբին Վան Պերսիին և Արյեն Ռոբենին:
«Վան Պերսին, Ռոբենն ու Օզիլը հիանալի խաղացողներ են: Անվիճելի է, որ Օզիլը Գերմանիայի հավաքականի աստղն է: Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով հիանալի է կողմնորոշվում խաղադաշտում:
Վան Պերսին ավարտուն, ամբողջական խաղ է ցուցադրում: Նա կաորղ է բազմաթիվ գոլեր հեղինակել` ավարտի հասցնելով գրոհները:
Ռոբենը, անշու´շտ, իր գործի վարպետն է: Նա այլ կարգի ֆուտբոլիստ է: Խաղադաշտում Արյենն անկանխատեսելի է, արագավազ և կարող է միանգամից շրջանցել մի քանի մրցակիցների»,- ասել է Մեսսին:






































