Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

ՀՅԴ-ն տարանջատվո՞ւմ է իշխանությունից

Մարտի 23-ին տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, և ԳՄ նոր ներկայացուցիչ՝ սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը: 2015թ. հունվարից Գերագույն մարմնի ներկայացուցիչը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: Աղվան Վարդանյանը ոչ միայն ԳՄ ներկայացուցիչ չի ընտրվել, այլ չկա նաև նորընտիր ԳՄ կազմում: 2016թ. ընտրված Գերագույն մարմնի 13 անդամներից նոր ԳՄ կազմում վերընտրվել են միայն երեքը: Մնացած 10-ի փոխարեն ընտրվել են ԳՄ 6 նոր անդամներ:

Գերագույն մարմնի կազմում, բացի Աղվան Վարդանյանից, չեն վերընտրվել նաև կուսակցության այլ կարկառուն ներկայացուցիչներ: Նրանց բոլորին միավորում է մի ընդհանուր հանգամանք. նրանք կամ կառավարությունում են կամ խորհրդարանում, կամ որևէ պետական պաշտոն են զբաղեցնում:

Այսպես, նախորդ Գերագույն մարմնի անդամ էին ՀՅԴ-ից կառավարության երեք անդամները՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրանք երեքն էլ չեն ընտրվել ԳՄ անդամ: Նախկին ԳՄ-ի անդամներ էին ԱԺ ՀՅԴ խմբակցության երկու պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը և Ռոմիկ Մանուկյանը: Նախորդ ԳՄ-ից նոր ԳՄ չի անցել նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, վերջերս բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ նշանակված Միքայել Մանուկյանը: ԳՄ անդամ չի վերընտրվել նաև Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Շահեն Մեղրյանի եղբայր Պետրոս Մեղրյանը, որը տևական ժամանակ է զբաղեցնում է Աբովյանի հարկային տեսչության պետի պաշտոնը: ՀՅԴ ԳՄ անդամ չեն վերընտրվել նաև նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանը, Թերլեմեզյանի անվան արվեստի քոլեջի կառավարման խորհրդի նախագահ և համատեղության կարգով Կոմիտասի շուկայի սեփականատեր Աշոտ Փափազյանը, որը լայն հանրությանը հայտնի է Պադոշ Աշոտ անվամբ:

Եվ ուրեմն ինչով պետք է բացատրել այս ահռելի փոփոխությունը, որը տեղի է ունեցել ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար կազմում: Առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ ՀՅԴ-ն ուզում է տարանջատվել իշխանությունից, և այդ պատճառով ստեղծվել է այսպես կոչված ոչ իշխանական Գերագույն մարմին, որի կազմում չկան մարդիկ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում ներկայիս կառավարությունում, կամ հայտնի են այս իշխանության նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներով: Այս դիտարկումը գուցե և մոտ լիներ իրականությանը, եթե ընդհանրապես հնարավոր լիներ պատկերացնել Դաշնակցությանը առանց իշխանության: Արդեն շուրջ երեք տարի Դաշնակցությունը վերջնականապես միացել, կարելի է ասել՝ ձուլվել է իշխանությանը, և որևէ մեկը և ոչինչ չի կարող այդ կուսակցությանը ստիպել պոկվել իշխանությունից: Բացի այդ, որևէ մեկը ընդդիմադիր Դաշնակցությանը լուրջ չի վերաբերվի, ինչպես, օրինակ, որևէ մեկը չի հավատա որ «Օրինաց երկիրը» կամ Արթուր Բաղդասարյանը կարող է ընդդիմադիր լինել: Համենայնդեպս, առաջիկա հարյուր տարում: Բայց եթե Դաշնակցությունը չի ուզում տարանջատվել իշխանությունից, այդ դեպքում ինչ իմաստ ունի իշխանության մեջ եղած դաշնակցականներին հեռացնել կուսակցության ղեկավար մարմնից: Դա մոտավորապես նույնն է, որ ՀՀԿ գործադիր մարմնից հեռացվեն դրա պաշտոնյան և պատգամավոր անդամները: Տակը ուղղակի մարդ չի մնա:

Իհարկե հնարավոր է այլ տարբերակ, որը այս պահին ավելի հավանական է թվում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՅԴ-ն ոչ թե դուրս է գալու կոալիցիայից, կամ հրաժարվելու է նախարարական պորտֆելներից, այլ փոխելու է այդ նախարարական պորտֆելները: Ամենահավանականն այն է, որ ՀՅԴ-ն կհանձնի տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև կրթության և գիտության նախարարի պաշտոնները: Դե չէր լինի Դավիթ Լոքյանին և Լևոն Մկրտչյանին հանել ԳՄ-ի կազմից, իսկ Արծվիկ Մինասյանին թողնել: Դա չափազանց ճչացող կլիներ: Այնպես որ, որոշել են բոլորին էլ հանել: Ի վերջո, այսպես ավելի հարմար է. այն մարդիկ, ովքեր իշխանության մեջ փող են շինում, թող կապ չունենան կուսակցության իբրև թե ղեկավար մարմնի հետ. թող այն լինի հնարավորինս մաքուր և ստերիլ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում