ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը հետաքննություն է սկսել Facebook-ի նկատմամբ այն բանից հետո, երբ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ տեղեկատվություն ի հայտ եկավ։
Հանձնաժողովը պատրաստվում է ստուգել, թե ինչպես է սոցցանցի ղեկավարությունը կազմակերպում օգտատերերի անձնական տեղեկատվության պաշտպանությունը։
Մարտի սկզբին լրագրողները դատապարտեցին բրիտանական վերլուծական Cambridge Analytica ընկերությանը՝ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների անօրինական օգտագործման մեջ՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ։
Facebook–ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկենբերգը հայտարարություն է հրապարակել Cambridge Analytica ընկերության կողմից անձնական տեղեկություների անօրինական հավաքագրման վերաբերյալ և ասել է, որ իր ընկերությունը պատասխանատվություն է կրում օգտատերերի տվյալների համար։











































