Մարտի 17-23 ընկած ժամանակահատվածում երկրները Կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են կենդանիների համար հատկապես վտանգավոր 229 օջախների մասին՝ գրում է ukragroconsult.com-ը:
Խոզի աֆրիկյան ժանտախտի օջախներ կան Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում: 6 երկիր հաղորդել է թռչնագրիպի բարձր պաթոգենային օջախների մասին, այդ երկրներն են Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Թայվանը, Շվեդիան, Հարավային Կորեան:
Նյուքասլի հիվանդություն է գրանցվել Իսրայելում և Կիպրոսի Հանրապետությունում: Սիբիրյան խոցի օջախներ են հայտնաբերվել Ղազախստանում և Իտալիայում:









































