Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Ռուսական կողմին հավելյալ տարածքներ տրամադրելը «բխում է ՀՀ անվտանգության խնդիրներից»

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր ռազմական ավաններում, որոնց ցանկը անհրաժեշտության դեպքում ենթակա է փոփոխման, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով ռուսական ռազմակայանի համար տարածքներ հատկացնելու կառավարության երեկվա որոշումը՝ ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ըստ փոխնախարարի, ռուսական կողմին հավելյալ տարածքներ տրամադրելու վերջին որոշումը բխում է նաև Հայաստանի անվտանգության խնդիրներից: Նույն նկատառումներով էլ ըստ փոխնախարարի, ռուսական ռազմակայանը համալրվում է 18 ուղղաթիռներով:

«ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխության պատճառով 102-րդ բազայի ռազմաօդային բաղադրիչը ուժեղացվում է մեկ ուղղաթիռային էսկադրիլիայով»,- ասել է Տոնոյանը։

Փոխնախարարը հստակեցնում է, որ Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով տրամադրվող տարածքները հայկական զինուժի կողմից չեն օգտագործվում և դրանք տրամադրվում են ժամանակավոր օգտագործման համար:

«Ժամանակավոր նշանակում է՝ այն ժամանակաշրջանը, որով երկարաձգված է ռուսական բազայի տեղակայումը Ռուսաստանում»,- հստակեցրել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկրարացնելու որոշումը:

Հարցին, թե ի՞նչ պայմաններով են տրվում տարածքները և արդյոք ռուսական կողմը վարձահատո՞ւյց է լինում դրանց համար, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.- «ՌԴ-ն վարձահատույց չէ Հայաստանին ֆինանսական առումով, բայց մեր պայմանավորվածությունները մեր անվտանգության ապահովման առումով երևի թե ֆինանսականից ավելի բարձր են»։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում