Գերմանացի մասնագետ Ֆելիքս Մագատը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության առաջիկա տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ին հաղթելու ոչ իմ շանս չունի:
«Շատ ցավալի է, որ Հյումելսը վնասվածք ստացավ այսպիսի խաղի նախօրեին, սակայն նրա բացակայությունը որոշիչ չի լինի «Բավարիա»-ի հետ մրցավեճում: Նույնիսկ եթե նա խաղար, «Բորուսիա»-ն, միևնույնն է, ոչ մի շանս չէր ունենա: «Բավարիա»-ն պարզապես շատ ուժեղ է:
Նախորդ մրցաշրջանում նույնպես չեմպիոնության համար պայքարն այդքան էլ հետաքրքիր չէր: «Բավարիա»-ն առաջինն է, երկրորդ հորիզոնականի համար կպայքարեն «Բորուսիա»-ն ու «Բայեր»-ը, իսկ մրցաշարային աղյուսակի մնացած տեղերի համար պայքարում կարող է տեղի ունենալ ամեն ինչ»,- ասել է Մագատը:









































