Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պայքար հանուն ստամոքսի՞, ստորությա՞ն, խաբեությա՞ն, թե՞ Հայաստանի Հանրապետության

Մարտի 23-ին Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը հերթական հանրահավաքն անցկացրեց Ազատության հրապարակում: Նախաձեռնության անդամները խոստացան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի շուրջօրյա հանրահավաքներ սկսել ապրիլի 9-ից, երբ ավարտվի Սարգսյանի նախագահության ժամկետը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ ընդդիմությունը Հայաստանում դասական իմաստով կազմակերպված չէ, և սա է պատճառներից մեկը, թե ինչու է հասարակությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ անվստահությամբ լցված: «Նրանք պետք է կառույցներ ունենան՝ թաղային, քաղաքային, բայց նման բան չկա, և դա շատ վատ է: Միևնույն ժամանակ մեկ ուրիշ փաստ պետք է արձանագրել, որն իշխանությունը պետք է հաշվի առնի: Ժողովուրդն այնքան է օտարված իշխանությունից, որ մի հսկա զանգված ուզում է ապահով ու զարգացող պետություն տեսնել ու դրա համար պատրաստ է ամեն ինչի: Դա կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և ճանապարհին ամեն ինչ փշրել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը նշում է՝ այն, որ կա անվստահություն նաև ընդդիմության նկատմամբ, չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել. «Եթե կարողանան մատը դնել վերքի վրա, ենթադրում եմ՝ ժողովուրդը ոտքի կկանգնի: Կա փոփոխության պահանջ, մնացածը՝ կապրենք, կտեսնենք»:

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք չհաջողելու պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ հիմա, օրինակ, նույն օրակարգով պայքար է մղում երկու տարբեր ուժ՝ «Քաղպայմանագիրն» ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը, և նրանց ուժերը մեկտեղել առայժմ չի հաջողվում, Լևոն Շիրինյանն արձագանքեց. «Ժողովուրդը կարագի հերթ չի կանգնում, ժողովուրդն ունի առողջ բնազդ. շատ շուտ կկողմնորոշվի՝ ով է անկեղծ, ով՝ ոչ: Մարդիկ շատ պարզ կհասկանան, ես դրա մեջ որևէ մտավախություն չեմ տեսնում: Վստահ եղեք՝ մարդիկ կհասկանան, ու այստեղ շատ կարևոր է, թե ինչ են առաջարկելու՝ պայքար մինչև ստամո՞քս, ստորությո՞ւն, խաբեությո՞ւն, թե՞ իսկապես պայքար հանուն Հայաստանի ապագայի»,- եզրափակեց նա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց՝ վերջին հանրահավաքի ոչ այնքան բազմամարդ լինելը մեծ ցուցիչ է՝ հասկանալու, որ այս պայքարը հաջողության չի կարող հասնել. «Վերջին անգամ՝ 2013-ին, Հայաստանում Գագիկ Ծառուկյանին հաջողվեց հավաքել ահռելի մեծ մարդկանց զանգված: Հետագայում, երբ նա ժամանակավորապես վտարվեց քաղաքական դաշտից, որևէ քաղաքական ուժի չի հաջողվել ազդեցություն ունենալ գործընթացի վրա՝ հանրահավաքների կամ շուրջօրյա ցույցերի միջոցով»:

Համբարյանը հավելում է՝ հայաստանյան ընդդիմադիր դաշտի խնդիրը ոչ միայն մարգինալ լինելն է, այլև իրենց ներքին պառակտվածությունը: Սրա վառ օրինակներից է, ըստ Համբարյանի, նույն օրակարգով առանձին հանրահավաքներ կազմակերպելը. «Սա էլ է այն պատճառներից մեկը, որ հասարակությունը նրանց թերահավատորեն է վերաբերվում ու չի հավատում, որ դուրս գալով փողոց՝ ռեալ հաջողության հասնել հնարավոր է»:

Միևնույն ժամանակ, ըստ մեր զրուցակցի, «Քաղպայմանագրի» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի չմիավորվելը ունի նաև օբյեկտիվ պատճառ՝ մի թևը բացառում է զենքը, մյուսը՝ ոչ: «Այո, դա խնդիր է, որոշ քաղաքական ուժեր իրենց իսկ օրակարգով պառակտում են: Զենքով գրավելու կոչերը իշխանության ջրաղացին ջուր լցնել է, նրանք դա կօգտագործեն հենց ընդդիմության դեմ: Չեմ կարող Փաշինյանին մեղադրել չմիանալու մեջ. զինված պայքարը հակասահմանադրական է և իր մեջ հանցանքի տարրեր է պարունակում»,- եզրափակեց նա:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում