Հնդկաստանում ավարտվեց շախմատի Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը:
Այսօր տեղի է ունեցել հնդիկ Վիշվանաթան Անանդի ու նորվեգացի Մագնուս Կարլսենի դիմակայության 10-րդ պարտիան, որի 65-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ-ոքի ավարտել հանդիպումը: Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Այդպիսով, ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 3:5-6:5` նորվեգացի շախմատիստի օգտին, ինչի շնորհիվ նա ժամանակից շուտ ապահովեց շախմատի Աշխարհի 16-րդ չեմպիոնի տիտղոսը:









































