Saturday, 20 06 2026
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ

Ռուսաց լեզվին որևէ կարգավիճակ տալն իսկապես աղետ կլինի. Մաշտոցի աճյունը տանենք՝ ծովը նետենք

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կիրակի օրը ՀՀ Ազգային ժողովում հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում: Այս հայտարարությունից հետո էլ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հյուրընկալվելով Կոնստանտին Կոսոչովի՝ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր, թե վատ չէր լինի վերցնել ԵՄ-ի փորձը, որտեղ բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական, այսինքն՝ ՄՄ-ի համար ռուսերենը դիտարկել որպես աշխատանքային լեզու, իսկ հայերենը մնա ՀՀ պաշտոնական լեզուն:

Այս հայտարարությունները տարակուսանք են առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Նշենք, որ հատկապես ԿԳ նախարարի հայտարարությունը սփյուռքահայ մտավորականության շրջանում դժգոհության ալիք է առաջացրել: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը ևս մտահոգություն հայտնեց այս առումով և ընդգծեց, որ ցանկացած նմանատիպ որոշում իրենց համար իսկապես աղետալի կլինի. «Դեռևս խորհրդային տարիներին մեր Սահմանադրության մեջ ամրագրված էր (և հիմա էլ այդպես է), որ Հայաստանի պետական լեզուն հայոց լեզուն է… անմիջապես շարունակություն կար, որ այլ լեզուների օգտագործման համար ոչ մի սահմանափակում չկա: Հետևաբար, ես կարծում եմ, որ ռուսաց լեզվին որևէ կարգավիճակ տալն իսկապես աղետ կլինի»:

Էստուկյանն ավելացրեց, որ Հայաստանում այլ լեզու սովորելու համար արգելք չկա, հետևաբար չպետք է ռուսաց լեզվին որևէ կարգավիճակ տալ. «Ինչպե՞ս կարելի է, որ այլ որևէ լեզու կարգավիճակ ստանա, պետության հետ խոսելու հասկացողությունը լեզուն է: Հայաստանի պետական լեզուն էլ հայերենն է: Ընդունելի չէ, որ այդ դիրքորոշումից նահանջ կատարվի»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանում ռուսական, իտալական, ֆրանսիական թեքումով դպրոցներ կան, և ինքը դեմ չէ, որ լինի նաև թուրքական թեքումով դպրոց, սակայն մայրենի լեզուն պետք է պահպանի իր կարգավիճակը: «Մենք հիմա այստեղ արդեն լուրջ մտահոգություններ ունենք: Ես հիմա կապված եմ Ձեզ հետ սփյուռքից, մեզ մոտ արդեն մայրենի լեզվի գործածության լուրջ նահանջ կա, իսկ եթե հիմա այդտեղ էլ քմահաճույքներով զոհենք մայրենին, մեզ համար մեծ աղետ կլինի: Մենք այսօր իրողության բերումով հանդուրժել ենք, որ արևմտահայերենը մահվան դատապարտվի, էլ ի՞նչ կմնա մեզ… Մեսրոպ Մաշտոցի շիրիմը տանենք՝ ծովը թափենք, Խաղաղ օվկիանոս թափենք Մաշտոցի աճյունը»,- ասաց նա:

Էստուկյանի խոսքերով՝ ցանկացած լեզվի իմացություն հարստացնում է մարդուն, և լավ է, եթե Հայաստանում իմանան տարբեր լեզուներ՝ միևնույն ժամանակ պահպանելով հայոց լեզուն: «Յուրաքանչյուր լեզվի, նաև այլ մշակույթի իմացությունը մեզ կհարստացնի, բայց պայմանով, որ ամենավերևի կետի վրա պահենք հայերենը, ուրիշ ոչ մեկի հետ չփոխենք: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր արժեքին»,- եզրափակեց նա:

Սփյուռքահայ մտավորական, հասարակական գործիչ yerepouni-news.com եռալեզու լրատվական կայքէջի հիմնադիր-խմբագիր, մինչև անցյալ սեպտեմբերը լիբանանյան «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ Արմեն Աշոտյանը՝ որպես ԿԳ նախարար, նման հայտարարություն չպիտի աներ. «Մենք պետականություն ունենք, մայրենի լեզու ունենք, որը պետք է ոչ միայն առօրյայում, այլև պետական մակարդակով լայնորեն գործածվի»: Նա ցավով նշեց, որ այսօր հայերը նախընտրում են օտարալեզու բառեր օգտագործել, գրական լեզուն գրեթե չի օգտագործվում, ինչը ոճիր է լեզվի նկատմամբ. «Հայերենի գործածությունը հալածանքի են ենթարկում: Անկախությունից հետո փոխանակ մայրենի լեզվին մեծ տեղ տային, հակառակն են անում»:

Ա. Շխրտմյանը պատմեց, որ ժամանակին առաջարկում էին արևմտահայերենն ընդունել որպես պետական լեզու, սակայն դա չարվեց: Նա փաստեց, որ սփյուռքի մեջ արևմտահայերենը կորչում է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ խոսում են տվյալ երկրի լեզվով, այլև Հայաստանից գաղթած մեր հայրենակիցներն իրենց հետ բերում են արևելահայերենը, և ստացվում է երկու լեզուների խառնուրդ:

Նա նաև զարմացած է Արմեն Աշոտյանի արտահայտած այն մտքից, որ Հայաստանից գաղթելով՝ գիտնականները ձեռք են բերում այլ երկրների փորձը, կատարելագործվում են. «Ուղղակի զարմանալի է, որ նախարարը նման հայտարարություններ է անում: Հայաստանից մտածող ուղեղները գնում են, Աստված գիտե՝ կգան, թե ոչ, ինքն ասում է՝ լավ է: Փոխանակ միջոցներ տան, որ այդ մարդիկ մնան Հայաստանում»:

Ա. Շխրտմյանն անդրադարձավ նաև Սանկտ Պետերբուրգ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած այցին՝ նորից նշելով, որ կարիք չկար սփյուռքի հետ խոսել ռուսերենով: «Պաշտոնական այցերի ժամանակ կարելի է խոսել օտար լեզվով, բայց ինչո՞ւ են նույն ազգի ներկայացուցիչներն այլ լեզվով խոսում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում