Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում շան մասին տեսանյութը, որը կարծել է, թե ինքը լողում է: Կադրերը հրապարակել է Ren ТВ հեռուստաալիքը:

Ականատեսները նկարահանել են, թե ինչպես են կենդանուն տեղափոխում ջրածածկ փողոցով: Տղամարդը ձեռքում պահել է շանը ջրի վրա, սակայն ակնհայտ է, որ շունն իրեն անվտանգ չի զգում:

Շունն այնպես է թափահարում թաթերը՝ կարծես լողում է: Երբ տղամարդը կանգ է առնում, նա ևս դադարում է «լողալ»:









































