Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ:
Սպասվում է, որ մինչև տարեվերջ կիսապաշտպանը կստորագրի ակումբի առաջարկած երկարաժամկետ պայմանագիրը:
Goal.com-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 9.1 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Ինյեստայի՝ «Բարսելոնա»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.:







































