Չեխական ավտոմոբիլային հսկա Skoda Auto-ն ամբողջ աշխարհում կփոխի իր ընկերության խանութ-սրահների արտաքին տեսքը՝ հայտնում է Չեխական ռադիոն:
Skoda Auto-ի ղեկավարությունը հայտնել է, որ սրահները արտաքուստ ու ներքուստ ձեռք կբերեն «դինամիկ տեսք» ու կդառնան առավել գրավիչ երիտասարդների համար: Խոսքը 5.3 հազար սրահների մասին է, որոնք վաճառում են չեխական ավտոմեքենաներ:
Խանութ-սրահների ոճի փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները կավարտվեն 2015թ. վերջին: