Նեմանյա Վիդիչը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Daily Express-ը հայտնում է, որ սերբ պաշտպանը համաձայնության է հասել ակումբի հետ` նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Դեռևս հայտնի չէ ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը: Վիդիչի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականի հունիսին:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Յուվենթուս»-ը պատրաստ է 4 տարի ժամկետով պայմանագիր առաջարկել սերբ ֆուտբոլիստին: Վիդիչի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Միլան»-ը:








































