Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն իր կարծիքն է հայտնել «Մունդիալ-2014»-ի ֆավորիտների հետ կապված: Պելեն առանձնացրել է Բրազիլիայի, Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականներին:
«Իսպանիայի հավաքականը, որի հիմքը կազմում են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները, կարող է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչին՝ խաղալով Գերմանիայի հավաքականի դեմ:
Ես 3 խաղ եմ դիտել գերմանացիների մասնակցությամբ և կարող եմ ասել, որ նրանք եզրափակիչ դուրս գալու հավակնորդ են:
Չեմ կարող ասել, որ Բրազիլիայի հավաքականը հաստատ դառնալու է աշխարհի չեմպիոն, բայց մենք ցանկանում ենք տեսնել թիմի հաղթանակը: Չի կարելի բացառել նաև Արգենտինայի ու Իտալիայի հավաքականներին»,- հայտարարել է Պելեն:








































