Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը: Նիստը անմիջապես հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին:






































