ԱՄՆ-ի փողոցներում հաճախակի է դառնում դեռահասների մոտ տարածված «նոկաուտ» դաժան խաղը, երբ նրանք անսպասելի հարձակվում են անցորդների վրա և սկսում ծեծել նրանց: Ոչինչ չկասկածող զոհերը նույնիսկ չեն էլ հասցնում պաշտպանվել:
Վերջին ամիսներին աճել է հսկող տեսախցիկների արձանագրած դաժան դեպքերի թիվը: Ինչպես գրում է New York Daily News-ը՝ խաղի գլխավոր նպատակը մեկ հարվածով զոհին գետնին տապալելն է: Որպես թիրախ կարող է ցանկացած մարդ հանդիսանալ՝ տարեց կամ երեխայով մայր: Հրատարակչության տվյալներով՝ նման դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մետրոյում կամ դրա մերձակայքում:
Սեպտեմբերին խուլիգանների զոհն էր դարձել Նյու Ջերսիի 46-ամյա բնակիչ Ռալֆ Սանտյագոն: Նրան գտել են կոտրած պարանոցով և ջախջախված գլխով: Սպանության կասկածանքով ավելի ուշ ձերբակալել էին 13 և 14 տարեկան երեք տղաների: Նրանք բոլորն էլ տեղի բնակիչներ են՝ հաղորդում է NJ.com պորտալը: Ինչ վերաբերում է սպանվածին, ապա նա անտուն է եղել, ով երկար ժամանակ փողոցում է ապրել, սակայն ոչ մեկին չի խանգարել:
Այժմ Նյու Յորքում մի շարք հարձակումներ են հետաքննվում, և քանի որ դրանց բոլորի զոհերը հրեաներ են, քննիչները չեն բացառում, որ նրանց վրա կարող են հարձակված լինել ինչպես դեռահասները, այնպես էլ ազգայնական խմբավորումները:






































