ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումը (Obamacare), որը կոչված է երկրի յուրաքանչյուր բնակչին ապահովագրական պոլիսով ապահովելուն, տեղապտույտ է կատարում: Սպիտակ տանը խոստովանել են, որ բարեփոխումը «նավից դուրս» է թողնում ավելի քան 5 մլն մարդու՝ հայտնում է RBK-ն:
Ստեղծված իրավիճակում Օբամայի վարչակազմը մեղադրում է բարեփոխմանը դեմ հանդես եկած առանձին նահանգներին: Ցածր եկամուտներով մարդկանց համար նախատեսված են պետական սուբսիդիաներ: Սակայն Գերագույն դատարանի վճիռը թույլ է տվել մի շարք նահանգների չընդլայնել աղքատների բուժօգնության՝ արդեն գոյություն ունեցող Medicaid համակարգը, ինչպես դա պահանջում է դաշնային օրենք: Այսպիսով, շատ նահանգներում հայտնվել է քաղաքացիների «միջնաշերտ», ովքեր բավարար աղքատ չեն՝ օգնություն ստանալու համար, և բավարար հարուստ չեն՝ ապահովագրության սուբսիդիա ստանալու համար:
Ներկայում 50 նահանգներից 24-ը որոշել են չընդլայնել Medicaid ծրագիրը: Արդյունքում այդ նահանգների 5.4 մլն բնակիչներ մնացել են ապահովագրական ծածկույթից դուրս՝ ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:











































