Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Marca-ի հետ զրույցում գովեստի խոսքեր է հղել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Չգիտեմ՝ արդյոք Ռոնալդուն իր լավագույն մարզավիճակու՞մ է, թե ոչ, բայց նա միշտ գոլեր է խփում՝ անկախ մարզավիճակից՝ ներդրում ունենալով իր ակումբի և հավաքականի հաջողություններում:
Նա նման արդյունավետ խաղ է ցուցադրում արդեն մի քանի տարի՝ ցուցադրելով կայուն և բարձրակարգ ֆուտբոլ:
Մարզավիճակը Ռոնալդուի համար էական չէ. նա գոլեր է խփում միշտ և մեծ քանակությամբ»:








































