Այսօր կայացել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հերթական մարզումը, որը տևել է 3 ժամ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Յուրան ծնկի վնասվածք էր ստացել «Զենիթ»-ի դեմ խաղում (4:2): Հարձակվողի մասնակցությունը ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք խաղին հարցականի տակ է:
Հավելենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղերում 12 գոլ է խփել:
ԲԿՄԱ – «Սպարտակ» խաղը կկայանա նոյեմբերի 23-ին:










































