Իրաքի կենտրոնական և հարավային մասում երեք օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 13 մարդ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ջրհեղեղից լրջորեն տուժել են մայրաքաղաք Բաղդադը և դրանից հարավ ընկած շրջանները: Ինչպես հաղորդել է Ալ-Նասիրիա մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավարը, շատերը զոհվել են իրենց տների փլատակների տակ հայտնվելու հետևանքով:
Ջրհեղեղի գոտում հայտնված քաղաքները և բնակավայրերը հսկայական վնաս են կրել: Մասամբ կամ ամբողջովին ավերվել են հարյուրավոր շինություններ, վնասվել են էլեկտրափոխանցման լարեր և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ: Իրաքի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տուժած բնակիչներին օգնելու համար:











































