«Փակ շուկա» երևանսիթիում գործարկման ժամանակ շուկայի տնօրենությունը վստահեցնում էր, որ սուպերմարկետում պտուղ-բանջարեղենի վաճառք չի իրականացվի, որպեսգի շուկայի մրգավաճառների առևտուրը չտուժի: Այդուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանը չի դիմացել օրեկան մի քանի հագար դրամ լրացուցիչ եկամուտ ստանալու գայթակղությանը և «Փակ շուկայում» մրգի բաժին է ավելացրել:
«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այն անմիջապես մուտքի դիմաց Է, աչք ծակող վայրում, առավել գրավիչ, քան շուկայի տարածքում վաճառքով զբաղվող գյուղացիների և վերավաճառողների տաղավարներն են: Չնայած վերջիններս մինչ օա անվճար կարգով են օգտվում շուկայի տարածքից, սակայն գործից դժգոհ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:










































