Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

ՀՔԾ որոշումը համարում եմ չհիմնավորված. Նիկոլ Փաշինյանը շարունակելու է միջոցներ ձեռնարկել

2013 թվականի նոյեմբերի 7-ին ԱԺ պատգամավորի իմ լիազորությունների շրջանակներում գրությամբ դիմել էի ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնելու համար այն տեղեկությունները, որ ս/թ նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում ինձ փոխանցել էին նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ձերբակալված Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը: Վերջիններս ինձ հայտնել էին, որ նոյեմբերի 5-ի երեկոյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության են ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանութան պետ Վ. Գասպարյանի կողմից: Շանթ Հարությունյանն ինձ ասել էր, որ բռնության է ենթարկվել նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի կողմից:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ս/թ նոյեմբերի 20-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իմ կողմից ՀՔԾ պետին հասցեագրված գրության հիման վրա իրականացվել է հետաքննություն, որի արդյունքներով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշման մեկ օրինակը ուղարկվել է ինձ, որը ստացել եմ:

ՀՔԾ հայտարարության և կայացված որոշման վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան հարկ եմ համարում հայտնել հետևյալը.

1. Քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման մեջ ասվում է, որ 2013թ. նոյեմբերի 9-ին (մեջբերում եմ) «բացատրություններ են վերցվել Շանթ Հարությունյանից (…): Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց, իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով» (մեջբերման ավարտը):

Նոյեմբերի 9-ին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, ինքս էլ այցելել եմ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ հանդիպում եմ ունեցել Շանթ Հարությունյանի հետ: Վերջինս ինձ հայտնել է, որ այդ օրը իրեն այցելել են ՀՔԾ-ից, և ինքը նրանց հարցերին ի պատասխան արել է երկու հայտարարություն.

ա) ինքը իսկապես ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի և ոստիկանության պետի տեղակալ Հ. Պողոսյանի կողմից:

բ) ինչպես այս, այնպես էլ նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում ինքը հրաժարվում է նախաքննության մարմնին ցուցմունքներ տալ և իր բոլոր հայտարարությունները կանի հրապարակային դատաքննության ընթացքում:

Ըստ ամենայնի բ) կետում նշված հայտարարութունն է ձևակերպել ՀՔԾ քննիչը, ինչը տրամաբանական հարց է առաջացնում. ինչու՞ իր որոշման մեջ չի հիշատակել Շանթ Հարությունյանի արած առաջին հայտարարությունը:

2. Նույն որոշման մեջ քննիչը թվարկել է Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մարմնի վրա առկա վնասվածքները, հաստատելով դրանց առկայությունը: Միևնույն ժամանակ գրել է, թե Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտարարել են, թե մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշոցի ընթացքում: Քննիչի ձևակերպումից հասկանալի չէ՝ խոսքը գրավո՞ր, թե բանավոր հայտարարության մասին է: Վերստին անհասկանալի է, թե ինչու պետք է բացատրություն տալուց հրաժարվող անձինք հանդես գային իրավապահ մարմիններին խիստ ձեռնտու հայտարարություններով:

3. ՀՔԾ-ն քրեական գործի հարուցումը մերժելու իր որոշման մեջ հիշատակել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակի հայտարարությունը, թե Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել, ինչպես նաև ՁՊՎ-ում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ս. Իսկանդարյանի նույնաբովանդակ հայտարարությունը: Այդ տեղեկությունները, ինչպես քննիչը գրել է իր որոշման մեջ, վերցվել են ԶԼՄ-ներից: ՀՔԾ-ն, սակայն, ոչ մի հիշատակում չի արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարության մասին, որ նա արել էր նոյեմբերի 11-ին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Շանթ Հարությունյանին հանդիպելուց հետո: Հիշեցնեմ, որ Սաքունցը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը իրեն նույնպես հայտնել է անձամբ ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին:

4. Այս ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին, թե ինչու Շանթ Հարությունյանը Ոստիկանապետի և նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին ոչինչ չի հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին, որոնք այցելել են ՁՊՎ: Այս կապակցությամբ հարկ եմ համարում հայտնել հետևյալը.

ա) ինքս մեկ տարի 11 ամիս գտնվել եմ ազատազրկման վայրերում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բազմիցս հանրությանն ահազանգել եմ ՔԿՀ-ում իմ նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունների մասին: Այս ընթացքում, սակայն, ոչ մի անգամ այդ ապօրինությունների մասին որևէ տեղեկություն չեմ հայտնել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, որովհետև համարել եմ, որ իմ իրավիճակում գտնվող մարդը չի կարող վստահել այդ մարմնի ներկայացուցիչներին:

բ) այսօր ՄԻՊ գրասենյակում աշխատում է Ավետիս Ավետիսյան անունով քաղաքացի, ում տեսել եմ նաև ս/թ նոյեմբերի 6-ին ՁՊՎ-ում, և տեղեկացել, որ նա ՁՊՎ է այցելել Շանթ Հարությունյանենց գործով, ՄԻՊ արագ արձագանքման խմբի հետ: Հարկ եմ համարում ընդգծել, որ Ավետիս Ավետիսյանին ճանաչում եմ անձամբ. 2010 թվականին նա եղել է «Կոշ» քրեակատարողկան հիմնարկի օպերատիվ բաժնի պետ և հետաքննիչ, ունի մայորի կոչում: Ավետիսյանը «Կոշ» ՔԿՀ-ում իմ դեմ իրականացված հետապնդումների անմիջական մասնակից է, իմ նկատմամբ կայացված մի շարք ապօրինի որոշումների տակ դրված է հենց նրա ստորագրությունը: Հենց Ավետիսյանն է կոծկել 2010 թվականի նոյեմբերի լույս 12-ի գիշերը անհայտ դիմակավորված անձանց կողմից ինձ վրա տեղի ունեցած հարձակումը, այնքանով, որքանով հենց ինքն է վարել գործի հետաքննությունը: Նրա իրականացրած հետաքննությունների արդյունքում են կայացվել ինձ նկատողություն հայտարարելու մասին <Կոշ> ՔԿՀ պետի որոշումները, այդ թվում պատժախուց տեղափոխելու: Վերը շարադրվածի ֆոնին այս տեղեկությունը ստանում է առանձնակի կարևորություն:

5. Հատուկ քննչական ծառայությունը Քրեական գործի հարուցումը մերժելու որոշման հիմքում դրել է Ոստիկանության Կենտրոնի բաժնի մի շարք աշխատակիցների բացատրություններ: Այդ բացատրությունները չեն կարող համարվել արժանահավատ, քանի որ տրվել են Ոստիկանության պետի նկատմամբ սուբորդինացիոն ենթակայություն ունեցող մարդկանց կողմից:

Ելնելով վերը նշվածից՝ Շանթ Հարությունյանի հայտարարությունների կապակցությամբ Քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշումը համարում եմ չհիմնավորված: Միևնույն ժամանակ՝ համարում եմ, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց տեսակցությունների վրա դրված արգելքը, որ կիրառվում է ՀՀ ոստիկանության պետի ենթակայության տակ աշխատող քննիչի որոշմամբ, նպատակ ունի խոչընդոտել նոյեմբերի 7-ի իմ գրության մեջ հիշատակված հայտարարությունների օբյեկտիվ նախաքննության ընթացքը, և այս փուլում ծառայել է իր նպատակին:

Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ միջոցներ ձեռնարկել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում