Saturday, 20 06 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ

ԼՂ խնդրի լուծման իրական բանալին հենց Արցախի ձեռքում է. Թևան Պողոսյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը դրական է գնահատում: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ առաջնորդվում է մամուլով տրամադրված փոքր, բայց դրական տեղեկատվությամբ: «Ես կողմ եմ, որ երկկողմ ձևաչափով հանդիպումներ ընթանան, և միշտ դրական եմ գնահատում յուրաքանչյուր քայլ, որ մեզ պիտի տանեն դեպի բանակցությունների շարունակություն: Կարծում եմ՝ այս անգամ մեր ակնկալիքները պիտի լինեն նաև համանախագահներից, ընդ որում՝ ակնկալիքը պիտի լինի օբյեկտիվ գնահատական իրավիճակին, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը»,- ասաց նա:

Աճեմյանն ընդգծեց. կողմերից մեկն անվերջ խոսում է խաղաղությունից, բանակցային գործընթացից, մյուսն ագրեսիա է հրահրում: ՀՀԿ անդամը նշեց, որ լինելով իրատես, հասկանում է՝ սա այն հարցը չէ, որ կարող է շատ արագ լուծվել:

Դիմելով ասուլիսի մյուս բանախոսին՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանին, Աճեմյանը հիշեցրեց Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված՝ Արցախի անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելու մասին օրենքի նախագիծը: «Ըստ երևույթին, դուք հույսներդ մեր՝ խորհրդարանական մեծամասնության լայնախոհության վրա էիք դրել»,- ասաց նա: Պողոսյանը, արձագանքելով, ճշգրտում մտցրեց, որ իրենք «հույս չունեին», նախագիծն արդեն հանձնաժողովում մերժում ստացել էր, բացի դրանից՝ նախագիծը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի՝ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն էր, որ եղել է անգամ մինչև իր՝ Թևան Պողոսյանի պատգամավոր դառնալը:

Անդրադառնալով նախագահների հանդիպմանը՝ նա նշեց, որ նմանատիպ հանդիպումները միշտ ունենալու են մի կարևոր նպատակ. երբ բանակցում են, չեն պատերազմում: «Ինչքան էլ փորձ է արվում զինադադարը պահպանել, այնուամենայնիվ, այն խախտվում է: Այս պահին մեզ համար կարևոր է հզոր բանակ ունենալ՝ և՛ ՀՀ-ում, և՛ ԼՂՀ-ում, որ Ադրբեջանը հասկանա՝ ցանկացած խախտում պատժվելու է, անգամ ավելի խիստ, քան իրենք կպատկերացնեին:

Համանախագահներն իրենց շահերով են առաջնորդվում, իսկ դրանք շատ լայն են. Միջին Արևելք, ԱՄՆ-Իրան հարաբերությունների դինամիկա, ՌԴ-ում սպասվող ձմեռային օլիմպիական խաղեր, Մաքսային միություն»,- ասաց նա: Ըստ պատգամավորի՝ Մաքսային միությունն ավելի հետաքրքրում է ՌԴ-ին, բայց ոչ ԱՄՆ-ին, իսկ Եվրոպայի համար բացարձակ անհասկանալի է: Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ ցանկությունն է՝ Ադրբեջանը ևս միանա Մաքսային միությանը: Կհաջողվի՞ ՌԴ-ին ճնշումների միջոցով հասնել դրան՝ հայտնի չէ, իսկ Հայաստանին մնում է սեփական ուժերին ապավինելով՝ ապահովել անվտանգությունը:

Ըստ Աճեմյանի՝ Ադրբեջանի դիրքորոշումներն ապակառուցողական են, նրանց դժվար է բերել սեղանի շուրջ երկխոսության, իսկ պատերազմը քսանմեկերորդ դարում կարող է բոլորիս սարսափեցնել, քանի որ բացի կորուստներից՝ այն կարող է մեզ տասնյակ տարիներով հետ տանել: «Յուրաքանչյուր երկիր որևէ քայլ անելիս՝ քաղաքական, դիվանագիտական, առաջնորդվում է իր երկրի շահերով: Դա միշտ եղել է, մենք չենք կարող դրանից խուսափել, բայց գրագետ, համառ, հետևողական աշխատանքով կարող ենք հասնել ցանկալիին»,- ասաց նա:

Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Ռուսաստանին պետք է տարածաշրջանում լինել իր շահերը բավարարելու, իր կարևորությունը պահելու համար: ԱՄՆ համար նավթային գործոնը կարևոր է: Այսօրվա ընթացքում դեռևս ԼՂ հակամարտության հարցում լուծում չկա, որ կախարդական փայտիկով արվի, ուստի իրենց համար հակամարտության լուծումը դեռ համար մեկ խնդիրը չէ, առաջնային այլ շահեր կան: Նա շեշտեց. այն օրը, երբ երեք համանախագահները կգնան Ստեփանակերտ, ԼՂ նախագահին կհանդիպեն, կհասկանանք, որ հարցի լուծումը դառնում է էական: «Խնդրի լուծման իրական բանալին հենց Արցախի ձեռքում է. որ օրը նա նստեց բանակցային սեղանի շուրջ, ուրեմն լուծումը կա:

Սարգսյան-Ալիև հանդիպման փակ ձևաչափը հասկանալի է. մի կողմից այն պիտի փակ լինի, որ բանակցողներն ազատ լինեն, որպեսզի ցանկացած ստորակետ իրենց համար հետագայում խնդիր չդառնա, մյուս կողմից՝ կարելի էր բաց քննարկել, բայց դա անհասկանալի երևույթի կվերածվեր: Հանդիպման մանրամասներից արտահոսքեր շուտով այս կամ այն ձևով կլինեն. հաճախ նման վիճակում պետք է հասկանալ՝ ինֆորմացիոն որ աղբյուրն ընդունել: Հուսամ՝ այլևս չի լինի լուծում, որ կլինի սեպտեմբերի 3-ի նման»,- ասաց նա:

Թևան Պողոսյանը նշեց, որ հանդիպել է լրատվամիջոցների հրապարակումների, որոնք իրեն ուրախացրել են. ադրբեջանցի վերլուծաբաններն ամոթանք են տվել Ալիևի խոսնակին, որ իրենք ամբողջ օրը օգտվել են Հայաստանի նախագահի մամլո խոսնակի տեղեկություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում