Sunday, 28 04 2024
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում

«Ազգ-բանակ». ռեֆորմի շարժի՞չ, թե՞ քրեաօլիգարխիայի փաթեթավորում

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Ռազմինֆո» կայքին` հանգամանալից անդրադառնալով բանակին առնչվող խնդիրների լայն շրջանակի, զինված ուժերի արդիականացման և բարեփոխման ծրագրերին, մասնավորապես` «Ազգ-բանակ» հայեցակարգին:

Վիգեն Սարգսյանն ասել է, թե բարեփոխումների կարևոր նպատակն է բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակության համար, ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի և օգտավետ դարձնել նաև մեր հասարակության առավել լայն շերտի համար։ Ինքնին հասկանալի է, որ Վիգեն Սարգսյանն առաջին հերթին ակնարկում է պետական միջոցների արդյունավետ օգտագործման, կոռուպցիոն ռիսկերի վերացման կամ գոնե նվազեցման անհրաժեշտությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ գեղեցիկ և հավակնոտ անուններով ծրագրերը, անգամ բարի ցանկությունները բավարար չեն, որպեսզի զինված ուժերը ձերբազատվեն համակարգային թերություններից: Նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ պետական համակարգի տոտալ կոռումպացվածության պարագայում հնարավոր է բանակը դարձնել «օազիս»: «Ազգ-բանակ» հայեցակարգը կոչված պետք է լինի ոչ թե պետական և հանրային հարաբերություններում միլիտարիստական բաղադրիչի ուժեղացմանը, այլ այնպիսի նշաձողի սահմանմանը, որ պաշտպանությունն ու անվտանգությունը դառնան իշխանության գործունեության նպատակը, իսկ բանակը դառնա այն շարժիչ ուժը, որը նպաստում է տնտեսության զարգացմանը, ինչու ոչ` հասարակական հարաբերությունների առողջացմանը:

Այդ ընկալումն է, որ բացակայում է բանակային բարեփոխումներում, դրանց հանրային ընկալումներում: Տեսականորեն բարեփոխումները գուցե իսկապես միտված են բանակի թափանցիկությանը, սակայն գործնականում ռեֆորմները կոսմետիկ, ֆոնային բնույթ ունեն: Մի կողմից` «Ազգ-բանակ» հայեցակարգը` իր տարբեր բաղադրիչներով, ժամանակային առումով զուգահեռվեց և ասոցացվեց համակարգային տրանսֆորմացիայի գործընթացի հետ, մյուս կողմից` հանրային ընկալումը դա նույնացրեց «1000 դրամի» վիճահարույց նախաձեռնության, ուսանողների տարկետումը վերացնելու օրենսդրական փաթեթի հետ: Եթե անգամ օրենսդրական այս կարգավորումներն անհրաժեշտություն են, ինչը, ի դեպ, չհիմնավորվեց խորհրդարանական քննարկումների ժամանակ, բանակային ռեֆորմները չէր կարելի սկսել այնպիսի նախաձեռնություններով, որոնք ոչ թե կոնսոլիդացնում, այլ պառակտում են հասարակությանը:

«Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։

Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց»,- արդարացիորեն նկատել է պաշտպանության նախարարը, սակայն դարձյալ գործ ունենք ոչ պատճառների վերհանման, այլ հետևանքների, ըստ էության, փորձագիտական արձանագրման հետ։ Հանրային դիսկուրսը քաղաքական, սոցիալական հարաբերությունների կարևոր դրսևորում է և այն չի կարող առաջընթաց ապրել, երբ իշխանությունը ձևավորվում է հասարակության լյումպենացման (10000 դրամանոց ընտրություններ) գնով, իսկ «Ազգ-բանակի» առաջին նախաձեռնությունը դառնում է աղքատ քաղաքացու գրպանը մտնելու (1000 դրամի նախաձեռնություն) նոր հնար:

Երբ հաշված ամիսների ընթացքում պաշտպանության նախարարը դառնում է քաղաքական հակադրության սուբյեկտ` մի դեպքում, կոշտ պոլեմիկայի մեջ մտնելով ընդդիմության հետ, մյուս դեպքում` բուհերը վերածելով «կազարմայի», դժվար է պատկերացնել ռացիոնալ բանավեճ` հասարակական կամ քաղաքական համաձայնությունների վերջաբանով:

Իշխանությունն ինքն է քաղաքական, բանավեճային մշակույթի ձևավորման աղբյուրը և, եթե «վերևները» հասարակության լոյալությունն ապահովում են մահակի կամ քսակի միջոցով, ապա «Ազգ-բանակը» դառնում է բուտաֆորիա, որի ստվերում մշակվում են հասարակության հարստահարման և լյումպենացման «արդյունավետ» մեխանիզմներ:

«Ազգ-բանակը» պետք է դառնա պետական համակարգի արդիականացման շարժիչ` օլիգոպոլ համակարգի գեղեցիկ փաթեթավորման վերածվելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում