«Հրապարակ» օրաթերի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն նկատեց, որ այսօր լրագրողների գործունեությունը խոչընդոտելն ավելի քաղաքակիրթ է դարձել ու արվում է օրենքի շրջանակում:
«Այդ սահմանափակումները ազդում են մեր աշխատանքի որակի վրա», – նշեց Ա. Օհանյանը՝ հավելելով, որ լրատվամիջոցների մեղքն այստեղ ևս կա, քանի որ է նրանք չեն ընդվզում նման սահմանափակումների դեմ:









































