Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՀԲ-ն 873 մլն դոլար կտրամադրի Հայաստանին հաջորդ 4 տարիներին

Համաշխարհային բանկը հաջորդ 4 տարիներին պատրաստվում է 873 մլն դոլարի օժանդակություն տրամադրել Հայաստանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի և երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին: Գումարները կտրամադրվեն միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:

Գումարների տրամադրումը նախատեսված է 2014-2017թթ ՀՀ հետ Բանկի գործընկերության ռազմավարությամբ: Այդ ռազմավարությունն էլ, ըստ Հափիի, հիմնվում է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա և շեշտը դնում է մասնավոր հատվածի կողմից Հայաստանում աշխատատեղերի ստեղծումը: 2014-2017թթ ռազմավարությունը առանցքային է համարում նաև ավելի քան 1 մլն կազմող գյուղական բնակչության կեսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսությունում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության նվազման թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերում:

Ռազմավարության ներքո, ըստ Երևանի գրասենյակի ղեկավարի, աջակցություն կցուցաբերվի հետևյալ երկու ուղղություններով: Առաջին՝ Մրցունակությանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված աջակցություն՝ բիզնես վարելօու դյուրինության, արտահանման, տուրիզմի խթանման և ՓՄՁ –ների համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով: եվ երկրորդ՝ սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանն ուղղված աջակցություն՝ որակյալ առողջապահության, կրթական ծառայությունները հասանելի դարձնելով բոլորի, հատկապես՝ կանանց համար և սոցիալական ապահովության համակարգը ամրապնդելու միջոցով:

«Համաշխարհային բանկի խմբի աջակցությամբ ուշադրության կենտրոնում պահելով աշխատատեղերի հարցը՝ մենք նպատակ ունենք խթանելու եկամտի աճ, ներառյալ՝ կանանց և երիտասարդների շրջանում, միևնույն ժամանակ ծայրահեղ աղքատների համար բարելավելով հիմնական սոցիալական ծառայությունների ծածկույթը և եկամտային բաշխման սանդղակի ստորին հատվածում հայտնված բնակչության 40 տոկոսի համար բարձրացնելով այդ ծառայությունների հասանելիությունը»,- ասաց Ժան Միշել Հափին:

1992թ ի վեր մինչ օրս ՀԲ-ն Հայաստանին հատկացրել է 1.746 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ՀԲ պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է 445.4 մլն դոլար:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում