Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր սպասելիքներն է հայտնել 2014 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Ուկրաինայի ընտրանու դեմ կայանալիք պատասխան խաղից:
Ֆուտբոլիստը հայտարարել է, որ իր թիմակիցներից ճշգրիտ փոխանցումներ է ակնկալում: Ըստ ֆրանսիացու՝ դրանք իր և իր թիմի հաջողության գրավականն են:
«Խաղը զգալու համար ինձ համար կարևոր է հնարավորինս շատ տիրել գնդակին: Խաղադաշտում ես միայնակ չեմ: Անհրաժեշտ է համբերատար լինել, ցուցադրել մեզ բնորոշ խաղը և օգտագործել ստեղծված գոլային պահերը»,- խաղացողին մեջբերում է ֆրանսիական մամուլը:








































