Հրապարակվել են աշխատավայրում կանանց նկատմամբ բռնություն դեմ նոր`«#ThisIsNotWorking» ակցիայի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հարցումների տվյալները:
Աշխարհի ութ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից, տղամարդկանց ավելի քան մեկ քառորդը (28%) նորմալ է համարում, երբ տղամարդիկ անպարկեշտ առաջարկություն են անում կանանց և մղում սեռական հարաբերության աշխատավայրում: Այս մասին նշվում է աշխատավայրում սեռական ոտնձգությունների կամ բռնության մասին CARE International հումանիտար կազմակերպության հետազոտությունում:
Այդպիսի եզրահանգման գալու համար ընթացիկ տարվա հունվարի 19-31-ն ընկած ժամանակահատվածում հարցման են ենթարկվել 19 տարեկանից բարձր ավելի քան 9000 տղամարդկ`Ավստրալիայից, Էկվադորից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայից և Վիետնամից:
Կազմակերպության հախագահի կարծիքով`հարցվածներն աշխատավարյում սեռական հարաբերությունները և ֆլիրտն ընկալում են ոչ թե որպես բռնություն, այլ որպես աշխատանքային գործընթացի մաս:











































