ԱՄՆ Սենատի Կանոնակարգի և վարչական հարցերով կոմիտեն Կալիֆոռնիա նահանգից սենատոր Բոբ Հերցբերգին խորհուրդ է տվել խուսափել գործընկերների հետ գրկախառնություններից: Պատճառը Կոնգրեսի մի քանի ներկայացուցչուհիների բողոքներն են, հայտնում է Los Angeles Times-ը:
«Հիմա դուք նախազգուշացում եք ստացել, որ ձեր վարքը չի ողջունվում»,- մեջբերում է պարբերականը կոմիտեի նամակը:
Ներքին հետաքննություն է սկսվել Կոնգրեսի սենատորի ինքնագլուխ գրկախառնություններից 3 նախկին ներկայացուցչուհիների բողոքից հետո: Կանայք նշել են, որ երբեմն մարդիկ կարող էին իրենց անհարմար զգալ Հերցբերգի վարքի պատճառով, բայց մեծամասամբ այդ գրկախառնությունները բացասաբար չեն ընդունել: Հետաքննության մասնակիցները նաև եկել են եզրակացության, որ կոնգրեսականի գործողությունները սեքսուալ ենթատեքստ են ունեցել:
Իր վարքի համար «Արջուկ» մականունը ստացած Հերցբերգը ներողություն է խնդրել նրանցից, ովքեր իրենց անհարմար են զգացել իր գրկելու պատճառով և հայտարարել է, որ համաձայն է կոմիտեի եզրակացությանը:









































