Atlas-V հրթիռը գիտական առաքելությամբ դեպի Մարս է ողարկել MAVEN (Mars Atmosphere and Volatile EvolutioN) սարքավորումը:
Սարքավորման խնդիրն է պարզել՝ արդյոք այս մոլորակի մթնոլորտն անցյալում ավելի խի՞տ է եղել, արդյոք դրա վրա ջուր կա՞, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ է Մարսի կլիման այդքան դրամատիկ փոփոխություններ կրել:
Թռչելով մթնոլորտի վերին շերտերում՝ MAVEN-ը պետք է պարզի, թե ինչպես է Մարսը կորցնում իր առանց այն էլ այդքան փխրուն մթնոլորտը, դրա հետ մեկտեղ՝ նաև ջուրը:
Սարքավորումը Մարս կհասնի միայն 2014 թ. սեպտեմբերին:






































