Բրիտանական դերասանուհի Էմմա Ուոթսոնն արձագանքել է իր ժամանակավոր դաջվածքներից մեկում քերականական սխալի կապակցությամբ մամուլում բարձրացված աղմուկին: Դերասանուհին Twitter-ում գրել է, որ դաջվածքների խմբագիր է փնտրում: «Ապաթարցի հետ աշխատելու փորձը պարտադիր է»,- կատակել է Ուոթսոնը:

Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը «Օսկար» մրցանակաբաշխությանը եկել էր Time’s Up շարժման դաջվածքով՝ աջակցելով սեռական ոտնձգությունների զոհերին: Սակայն Ուոթսոնի ձեռքին, Time’s բառի վրա, s տառից առաջ բացակայել էր ապաթարցը:








































