Գարնանը նվիրված Ալլա Պուգաչովայի կազմակերպած տոնակատարության ժամանակ Մաքսիմ Գալկինը ի սրտե ուրախացել էր:
Գարնանը նվիրված ամենամյա միջոցառումն այս անգամ կազմակերպվել էր Ֆիլիպ Կիրկորովի կարաոկե-ակումբում: Արարողությանը մասնակցում էին Քրիստինա Օրբակայտեն՝ իր ընտանիքով, Ալեքսանդր Բույնովը, Տատյանա Նավկան՝ Դմիտրի Պեսկովի հետ և շատ այլ հայտնիներ:
Միջոցառման հյուրերը կիսվում էին իրենց լուսանկարներով և տեսանյութերով: Քրիստինա Օրբակայտեի էջում հայտնվել է զվարճալի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես Մաքսիմ Գալկինը Լենինի մասին երգ երգելիս կուլ է տալիս մի բաժակ օղի և շարունակում երգել՝ կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Համացանցում օգտատերերը գնահատել են Օրբակայտեի տեսանյութը՝ մեկնաբանելով, որ «հարբած» Գալկինը «ինչպես կարողանում է, հաճույք է ստանում» և «ի սրտե ուրախանում»:








































