Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղական գործադիր մարմինների նոր ղեկավարների պաշտոնները հաստատելու ժամանակ հայտարարել է, որ «իշխանությունը պետք է մեկ բռունցքի մեջ լինի»։
«Մի բան հիշեք. բացված մատներով ոչ ոք իշխանությունը չի պահում։ Այն պետք է լինի մեկ բռունցքի մեջ։ Հենց որ մի տեղ թերանանք, բաց թողնենք վերահսկողությունից գործընթացները, մենք կստանանք այն, ինչ եղավ մեր հարևանների մոտ»,– ասել է Լուկաշենկոն։
Բացի այդ, նա նշել է, որ իշխանության օրգանների ներկայացուցիչները պատասխանատու են կոռուպցիոն հանցագործությունների համար։
«Մեր մարդիկ սովոր չեն այն բանին, որ ինչ որ մեկը իրենց աչքի առաջ կողոպտի իրենց և իրեն անազնիվ պահի միայն այն պատճառով, որ ինքը իշխանության ղեկին է»,– ասել է Լուկաշենկոն։










































