Իրանի պաշտպանության նախարարությունն այսօր կներկայացնի նոր անօդաչու թռչող սարք, որը կդառնա աշխարհում խոշորագույն անօդաչուն: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր իրանական անօդաչուն, որը ստացել է Fotros անվանումը, հանդիսավոր արարողության ժամանակ կներկայացնի Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանը:
Այս տարվա սեպտեմբերի վերջին Իրանը հայտարարել էր որսված ամերիկյան անօդաչուների հիման վրա ստեղծված մարտական անօդաչու սարքերի զանգվածային արտադրության մեկնարկի մասին: Նախկինում Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին ամերիկյան անօդաչու սարքերի որսի մասին: Մասնավորապես, իրանցի զինվորականների ձեռքում էր հայտնվել ScanEagle տեսակի անօդաչուն: Այնուհանդերձ, ԱՄՆ-ը չի հաստատում սարքերի անհետացման մասին տեղեկությունը:











































