Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը կարծիքներ փոխանակելու նպատակ ունեն . այն մտերմիկ շփումներ իրականացնելու լավ հարթակ է և մեկտեղելու է մարդկանց ու երկրներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նա նշեց, որ Հայաստանի մայրաքաղաքում սպասվող միջոցառումներին, որոնք անցկացվում են 17-րդ անգամ, մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները: Նրանց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացնելու է ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթը՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումներով: