Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
«Ակումբային առաջնությունները օգտակար են տղաների համար համ պատրաստականության համար, համ ֆինանսական առումով:
Մեր ըմբիշները բարձրագույն լիգայի ակումբներում են հանդես գալիս: Ակումբի ղեկավարները հետևում են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, որից հետո առաջարկներ են անում տարբեր ըմբիշների:
Հզոր մարզիկներն անհրաժեշտության դեպքում հանդես են գալիս այլ քաշային կարգերում:
Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նեյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը՝ Վանաձորում:
Չեմ կարող ասել, որ տարին գերազանց էր, բայց կգնահատեմ լավ, քանի որ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մեդալներով ենք վերադարձել:
Կայացած թիմ է, Լևոն Ջուլֆալակյանը, բոլոր մարզիչները լավ աշխատանք են տանում:
Չկար ոսկե մեդալ, բայց Արթուր Ալեքսանյանի դեպքում կողմնակալության բացակայության պայմաններում ամեն ինչ այլ կլիներ:
Արսենի մոտ հաղթանակի ձգտումը Վլասովի նկատմամբ մեծ է, բայց նրա լարվածությունը նաև մեզ է զարմացնում: Արսենը կգտնի Վլասովին հաղթելու բանալին:
Ռոմանը տարիքով է, բայց դեռ մեծ պոտենցիալ ունի, Յուրայի մասով կարող եմ ասել, որ կան երիտասարդներ, որոնք մեկ ցիկլ հետո արդեն ցույց կտան իրենց հնարավորությունները:
Դեկտեմբերին կլինի ուսումնամարզական հավաք: Որից հետո ֆեդերացիան և գլխավոր մարզիչը կորոշեն որտեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնենք, որպեսզի ապրիլին Ֆինլանդիայում հաջող ելույթ ունենք Եվրոպայի առաջնությունում:









































