Saturday, 13 06 2026
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Մովսիսյանը լուրջ ներդրում ունի «Սպարտակ»-ի հաջողություններում. Վալերի Կարպին. Սպորտ

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր Մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է Championat.com-ի թղթակիցների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

«Մովսիսյանն ու Ռեբրովը լուրջ ներդրում ունեն թիմի հաջողություններում: Բայց որևէ մեկին առանձնահատուկ շնորհակալություն չեմ հայնում: Դա ձեր գործն է: «Թերեք»-ի դեմ խաղում հեթ-տրիկից հետո անընդհատ գովեստի խոսքեր էինք հղում, իսկ մրցաշրջանի մնացած խաղերում նա 1 գոլ խփեց:

Ես Պեսյակովին 3 «չոր» խաղերից հետո չեմ կարող թողնել պահեստայինների նստարանին: Պատահականություն չէ, որ նա «Ռուբին»-ի դեմ խաղում անառիկ պահեց դարպասը: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ Մովսիսյանը պատահաբար հեթ-տրիկ ձևակերպեց «Զենիթ»-ի դեմ խաղում: Պատահականություն չէ՞, որ Հուբոչանը չկարողացավ գնդակը դուրս բերել տուգանայինից, կամ Տինո Կոստայի հարվածը, որը դեպի դարպասը շարժվելու փոխարեն հայտնվեց Մովսիսյանի մոտ:

Հնարավոր է՝ հարձակման գծում մրցակցության թուլացումն օգնեց Մովսիսյանին: Մինչ այդ Էմենիկեն 3 գոլ էր խփել 3 կամ 4 խաղերում, իսկ հետո Յուրան սկսեց խաղալ և սկսեց գոլեր խփել: Յուրայի որակներին ծանոթ էին նաև հեթ-տրիկներից առաջ: Կարծիքը նրա մասին չի փոխվել:

Մովսիսյանի բազմակողմանի խաղի բացատրությունն անընդհատ մարզումներն են: 2 ոտքերով կայուն խաղի հնարավոր է հասնել 25 տարիների ընթացքում: Արտասովոր ոչինչ չեմ տեսնում: Մինչև «Սպարտակ» տեղափոխվելը, իմ ձախ ոտքը, օրինակ, միայն քայլելու համար էր: Չեմ կարող ասել, որ այն հիանալի դարձավ, բայց ես այն սկսեցի ավելի շատ օգտագործել:

Կխաղա նա ԲԿՄԱ-ի դեմ, թե ոչ, կախված է նրա վիճակից ու տրամադրվածությունից: Տեսնենք՝ ինչպես նա կմարզվի հաջորդ շաբաթ՝ ընդհանուր խմբի հետ: Հուսով եմ՝ ծնկի հետ ամեն ինչ կարգին կլինի: Եթե նա չկարողանա խաղալ, կխաղան Բարիոսն ու Ուորիսը:

Օլեգ Իվանովիչը մեզ ասում էր«Տղաներ, եթե ֆուտբոլիստն արթնանում է առանց ցավերի, ուրեմն նա մահացել է»: Այո, նա դեռ վաղուց էր ցավեր զգում ծնկի հատվածում, բայց դա նրան չէր խանգարում մարզվել: Չնայած, երբեմն մենք թեթևացնում էինք ծանրաբեռնվածությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում