Ֆրանսիայի քաղաքացիների միայն 20 տոկոսն է աջակցում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքական կուրսին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ifop ինստիտուտի զեկույցը:
Համաձայն հարցման արդյունքների, որին մասնակցել է 1003 մարդ, երկրի քաղաքացիների մեծամասնությունը վստահ է, որ իրենց աշխատանքում նախագահը և կառավարությունը անտեսում են առաջնային խնդիրների լուծումը՝ կապված տնտեսության և գործազրկության դեմ պայքարի հետ:
Բացի այդ, քննադատվել է նաև Ֆ. Օլանդի կառավարման ոճը, որը ֆրանսիացիները համարում են «ոչ բավարար վճռական»:








































