Sunday, 28 04 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ

Սիրիական հակամարտության մոտալուտ հանգուցալուծման մասին վաղ է խոսել. Երևանը պետք է պահպանի դրսևորած գործելաոճը

Դամասկոսի երբեմնի ծաղկուն արվարձանը՝ Արևելյան Ղուտան, որի մի մասը գտնվում է սիրիական ընդդիմության վերահսկողության ներքո, հայտնվել է գերտերությունների ուշադրության կիզակետում: Սիրիայի մայրաքաղաքի հարևանությամբ ձևավորվել է արյունահեղության նոր օջախ: Փետրվարի կեսերից այստեղ ընթանում են ռազմական ակտիվ գործողություններ, որին արդեն զոհ են գնացել հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

Միջազգային իրավապաշպան կազմակերպությունները խաղաղ բնակիչների հրթիռակոծման համար մեղադրում են սիրիական վարչակարգին և Ռուսաստանին:

Ընդամենը վերջերս Ռուսաստանի նախագահը խոսում էր Սիրիայում պատերազմի ավարտի և այդ երկրի վերականգման համար միջազգային ջանքերը մեկտեղելու մասին: Արևելյան Ղուտայի շուրջ վերջին օրերի զարգացումները սակայն խոսում են սիրիական պատերազմի նոր փուլի, նոր հանգրվանի մասին: Ինչո՞ւ կտրուկ ակտիվացավ ռազմական գործողությունները թափը, ի՞նչ փուլ է սա, ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Ռուսաստանի և Միացյալ նահանգների օրավուր սրվող դիմակայությունը: Այս ամենի շուրջ զրուցել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընթացիկ տարվա հունվարի երկրորդ կեսից ականտեսն ենք սիրիական ճգնաժամի նոր շրջափուլի, երբ միաժամանակ մի քանի ուղղություններով արձանագրվեցին ռազմական սրացումներ. խոսքը, մասնավորապես, առաջին հերթին Թուրքիայի զինված ուժերի՝ Աֆրինի քրդաբնակ շրջանի դեմ ռազմական գործողությունների և Սիրիայի տարբեր շրջաններում ընդդիմադիրների և կառավարական կամ կառավարամերձ տարաբնույթ խմբավորումների ռազմագործողությունների ակտիվացման մասին է:

«Բոլոր հնարավոր ռազմաճակատներում մենք ականատես ենք լինում ռազմական լուրջ էսկալացիայի»,-նշեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը կարելի է միանշանակորեն պայմանավորել նաև հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների միջև հարաբերությունների լարվածությամբ՝ չմոռանալով, որ նույն Աֆրինի դեմ Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» օպերացիան սկսվեց այն իրողությունից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Սիրիայում երեսուն հազարանոց այսպես կոչված սահմանապահ զորքերի ստեղծման մասին:

Անդրադառնալով Աֆրինում թուրքական զինուժի գործողություններին՝ Պետրոսյանն ասաց, որ Անկարան սկսում է ռազմական գործողությունների երկրորդ փուլը, առավել ակտիվ ռազմական փուլը, որում ավելի մեծ ներգրավվածություն կունենան թուրքական հատուկ նշանակության զորաջոկատները, նաև օդուժը: «Պետք է նշել, որ որոշակի առաջխաղացում, հատկապես վերջին մի քանի օրերին թուրքական զինուժը և հովանավորյալ կառույցները արձանագրել են երկու առանցքային կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերի ուղղությամբ»:

«Իմ խորին համոզմամբ ներկայում դժվար է կանխատեսել բախումներ արտաքին դերակատարների միջև Սիրիայից դուրս՝ չնայած դիվանագիտական հարթությունում տեսնում ենք բավականին լուրջ բախումներ: ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, հռետորաբանությունը շատ կտրուկ սրվել է, մինչդեռ բուն հակամարտությունը և հարաբերությունների լարումը ավելի կանխատեսելի է հենց Սիրիայի տարածքում… կա նաև ուղղակի վտանգ, որ ուղղակիորեն բախում կլինի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, նրանց հովանավորյալ կառույցների միջև»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շատ վաղ է խոսել սիրիական հակամարտության մոտալուտ հանգուցալուծման մասին, քանի որ և՛ Սիրիայի ներսում, և՛արտաքին դերակատարների միջև հարաբերությունները բավականին սրված են:

«Կա մի կարևոր իրողություն ևս այն դերակատարների միջև, որոնց հարաբերությունները գործընկերային էին, խոսքը Ռուսաստան-Իրան-Թուրքիա հարաբերությունների մասին է, այստեղ ևս նկատվում են որոշակի տարաձայնություններ, մասնավորապես Իրան-Թուրքիա հարաբերություններում, քանի որ Աֆրինի շրջանում և Իդլիբում Անկարայի իրականացրած որոշ գործողություններ ակնհայտորեն դուր չեն գալիս պաշտոնական Թեհրանին, ինչի մասին մի քանի անգամ նշվել է հռետորաբանական մակարդակում»:

Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է պահպանի այն նույն գործելաոճը, որը դրսևորել է սիրիական հակամարտության ողջ ընթացքում, քանի որ ըստ էության հայկական համայնքի հիմնական մասը Հալեպում է, որտեղ անվտանգության առումով իրավիճակը բավականին բարվոք է: Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի գործելաոճը եղել է միտված Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում