Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր մրցաշարի վերջին` 9-րդ տուրի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի ընտրանու հետ: Մեր հավաքականն ունի 12, իսկ Ադրբեջանի ընտրանին` 13 միավոր:
4 խաղատախտակների վրա մրցում են հետևյալ զույգերը` Լևոն Արոնյան – Շաքրիյար Մամեդյարով, Սերգեյ Մովսեսյան – Թեյմուր Ռաջաբով, Վլադիմիր Հակոբյան – Ռաուֆ Մամեդով, Գաբրիել Սարգսյան – Հադիր Հուսեյնով: